Գիրքը գերմանա-սկանդինավյան դիցաբանության հիմքը հանդիսացող գրական հուշակոթողներից կարևորագույնն է և նախատեսված է լայն շրջանի ընթերցողների համար: «Ավագ Էդդա» էպոսի «Երգեր աստվածների մասին» գիրքը կարող է այսուհետ լայնածավալ հետազոտությունների համար պահանջված ձեռնարկ հանդիսանալ: Իսլանդական գրական հուշակոթողները՝ հանձինս Էդդաների ... և սագաների, որոնք իրենց արժանի դիրքերն են ամրագրել համաշխարհային մշակույթի պատմության փառավոր էջերում, անվերապահորեն պետք է իրենց ուրույն տեղը գրավեն և լայն կիրառություն ունենան հայ գրականագիտության ամենաբազմազան ոլորտներում:
«Ավագ Էդդա» էպոսը գերմանա-սկանդինավյան դիցարանի աստվածների և հերոսների մասին պատմող առասպելների մի շարք է: Էպոսի ձեռագրերը 1634թ. հայտնաբերում է քահանայապետ Բրինլյոֆ Սվեյնսսոնը: 1662թ. նա այս բացառիկ գրական հուշակոթողը որպես նվեր ուղարկում է Դանիա: Թանկարժեք մագաղաթյա ձեռագրերն ի պահ են դրվում թագավորական գրադարանում, ուր պահպանվում են մինչև XX դարը: 300-ամյա տարագրությունից հետո որոշում է կայացվում ձեռագիրը վերադարձնել հայրենիք: 1971թ. ապրիլի 21-ին, հաշվի առնելով ուղեբեռի հույժ կարևորությունը, տեղափոխության անվտանգությունն ապահովվելու նկատառումով ռազմական նավատորմի ուղեկցությամբ ձեռագրերն իրենց վերջնական հանգրվանն են գտնում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի Արնի Մագնուսսոնի անունը կրող իսլանդական հետազոտությունների ինստիտուտում:read more
BIOGRAPHY Hakob Sargsyan is a translator of many books. He translates Scandinavian literature into Armenian.
His first work was the translation of the first collection of 12 chapters in the world-famous German-Scandinavian epic "Old Edda" from Norwegian (Bokmål) to Armenian.
Later, he translated "Norwegian Fo... lk Tales" compiled by Peter Kristen Asburnsen and Jorgen Mou.
Next, he translated a selection of modern Norwegian folklore from Bokmål and two Norwegian state languages ??into Armenian.
He is currently working on other important books.read more