Ô±ÕŽÔ±Ô³ Ô·Ô´Ô´Ô±
by Õ€Õ¡Õ¯Õ¸Õ¢ (Ô·Õ¶Õ¯Õ«) ÕÕ¡Ö€Õ£Õ½ÕµÕ¡Õ¶Publish: Aug 01, 2018Historical Fiction Book Overview
Գիրքը գերմանա-սկանդինավյան դիցաբանության հիմքը հանդիսացող գրական հուշակոթողներից կարևորագույնն է և նախատեսված է լայն շրջանի ընթերցողների համար: «Ավագ Էդդա» էպոսի «Երգեր աստվածների մասին» գիրքը կարող է այսուհետ լայնածավալ հետազոտությունների համար պահանջված ձեռնարկ հանդիսանալ: Իսլանդական գրական հուշակոթողները՝ հանձինս Էդդաների և սագաների, որոնք իրենց արժանի դիրքերն են ամրագրել համաշխարհային մշակույթի պատմության փառավոր էջերում, անվերապահորեն պետք է իրենց ուրույն տեղը գրավեն և լայն կիրառություն ունենան հայ գրականագիտության ամենաբազմազան ոլորտներում:
«Ավագ Էդդա» էպոսը գերմանա-սկանդինավյան դիցարանի աստվածների և հերոսների մասին պատմող առասպելների մի շարք է: Էպոսի ձեռագրերը 1634թ. հայտնաբերում է քահանայապետ Բրինլյոֆ Սվեյնսսոնը: 1662թ. նա այս բացառիկ գրական հուշակոթողը որպես նվեր ուղարկում է Դանիա: Թանկարժեք մագաղաթյա ձեռագրերն ի պահ են դրվում թագավորական գրադարանում, ուր պահպանվում են մինչև XX դարը: 300-ամյա տարագրությունից հետո որոշում է կայացվում ձեռագիրը վերադարձնել հայրենիք: 1971թ. ապրիլի 21-ին, հաշվի առնելով ուղեբեռի հույժ կարևորությունը, տեղափոխության անվտանգությունն ապահովվելու նկատառումով ռազմական նավատորմի ուղեկցությամբ ձեռագրերն իրենց վերջնական հանգրվանն են գտնում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի Արնի Մագնուսսոնի անունը կրող իսլանդական հետազոտությունների ինստիտուտում: