Õ†Õ¸Ö€Õ¾Õ¥Õ£Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¦Ö€Õ¸Ö‚ÕµÖÕ¶Õ¥Ö€ Õ¥Õ¾ Õ°Õ¥Ö„Õ«Õ¡Õ©Õ¶Õ¥Ö€
by Õ€Õ¡Õ¯Õ¸Õ¢ (Ô·Õ¶Õ¯Õ«)Literary Fiction Book Overview
Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ 1841 թվականին կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Ասբյորնսենը և Յորգեն Մուն, բնագրից հայերեն է թարգմանվել առաջին անգամ և նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջնակների, ինչպեսև մտովի գերունակ երևակայությունով օժտված նրանց հայրիկ-մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու պապիկ-տատիկների համար: Գիրքը կարող է լայն կիրառություն ունենալ նաև արդի գրականագիտության ասպարեզում և ուսումնասիրվել բանագետների և ազգագրագետների կողմից՝ նրանց ոգեշնչելով զուգահեռներ փնտրել այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական ավանդական զրույցների ու հեքիաթների հետ:
Նորվեգական հեքիաթները լի են խորհրդավոր ու գերբնական էակներով՝ տրոլներով, հյուլդրաներով, թզուկներով, ծովախորշերի, ժայռակղզիների, քարանձավների և ջրավազանների բնակիչներ հանդիսացող անտառային ու լեռնային ոգիներով: Հեքիաթներից շատերը հիմնված են իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում և ավանդազրույցների միջոցով գովերգվել ու հասել են մեզ: Այդ մասին Ընթերցողը կարող է բավարար տեղեկություններ քաղել հենց այս գրքում զետեղված ծանոթագրություններից: